Հոդված 108
Հոդված 108
Թմրանյութերի կամ հոգեներգործող նյութերի ապօրինի առևտուրը
1. Բոլոր պետությունները պետք է համագործակցեն բաց ծովում նավերի կողմից, ի խախտումն միջազգային կոնվենցիաների, իրականացվող թմրանյութերի և հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի կանխման հարցում:
2. Ցանկացած պետություն, որը ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու, որ իր դրոշի ներքո նավարկող նավը զբաղվում է թմրանյութերի կամ հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրով, կարող է դիմել այլ պետություններին այդ ապօրինի առևտուրը կանխելու հարցում համագործակցության խնդրանքով: