Հոդված 237
Հոդված 237
Ծովային միջավայրի պաշտպանության և պահպանման մասին այլ կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունները
1. Սույն մասի դրույթները չեն խախտում այն կոնկրետ պարտավորությունները, որոնք պետությունները ստանձնել են ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ նախկինում կնքված հատուկ կոնվենցիաներով ու համաձայնագրերով, ինչպես նաև այն համաձայնագրերով, որոնք կարող են կնքվել սույն Կոնվենցիայում շարադրված ընդհանուր սկզբունքների զարգացման համար:
2. Կոնկրետ պարտավորությունները, որոնք պետությունները ստանձնել են ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ հատուկ կոնվենցիաներով, պետք է կատարվեն սույն Կոնվենցիայի ընդհանուր սկզբունքներին և նպատակներին համապատասխան ձևով:
Մաս 13
Ծովային գիտական հետազոտություններ
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ