Հոդված 124
Հոդված 124
Տերմինների օգտագործումը
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
ա) «դեպի ծով ելք չունեցող պետություն» նշանակում է` ծովեզերք չունեցող պետություն,
բ) «տարանցիկ պետություն» նշանակում է` ծովեզերք ունեցող կամ ծովեզերք չունեցող պետություն, որը գտնվում է դեպի ծով ելք չունեցող պետության և ծովի միջև, և որի տարածքով իրականացվում է տարանցում,
գ) «տարանցում» նշանակում է` մարդկանց, ուղեբեռի, ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցում մեկ կամ մի քանի տարանցիկ պետությունների տարածքով, երբ այդ տարածքով անցումը՝ փոխաբեռնումով, պահեստավորումով, բեռների խմբաքանակների բաժանումով կամ տրանսպորտի տեսակի փոփոխումով կամ առանց դրա, հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող պետության տարածքի սահմաններում սկսվող կամ ավարտվող ամբողջ ճանապարհի միայն մի հատվածը,
դ) «տրանսպորտային միջոցներ» նշանակում է`
i) երկաթուղային շարժակազմ, ծովային, լճային կամ գետային նավեր ու ավտոմոբիլային տրանսպորտ,
ii) բեռնակիրներ և բեռնակիր կենդանիներ, երբ դա են պահանջում տեղական պայմանները:
2. Դեպի ծով ելք չունեցող պետությունները և տարանցիկ պետությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են տրանսպորտային միջոցների թվին դասել խողովակաշարերն ու գազամուղները և, 1-ին կետում նշվածներից բացի, այլ տրանսպորտային միջոցները: