Հոդված 130
Հոդված 130
Տարանցման ընթացքում ուշացումներից կամ տեխնիկական բնույթի այլ դժվարություններից խուսափելու կամ դրանք վերացնելու նպատակով ձեռնարկվող միջոցներ
1. Տարանցիկ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները տարանցման ընթացքում ուշացումներից կամ տեխնիկական բնույթի այլ դժվարություններից խուսափելու նպատակով:
2. Այդպիսի ուշացումների կամ դժվարությունների դեպքում տարանցիկ պետությունների և շահագրգիռ` դեպի ծով ելք չունեցող պետությունների իրավասու մարմինները պետք է համագործակցեն դրանց շուտափույթ վերացման նպատակով: