Անցնել բովանդակությանը

Հոդված 194

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 194

Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելմանը, կրճատմանը և վերահսկողությանն ուղղված միջոցները

1. Պետությունները պետք է իրենց հնարավորությունների սահմաններում անհատապես կամ, անհրաժեշտության դեպքում, համատեղ ձեռնարկեն սույն Կոնվենցիային համապատասխան բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ցանկացած աղբյուրից ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար՝ այդ նպատակով օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած լավագույն՝ գործնականում կիրառելի միջոցները և պետք է ձգտեն համաձայնեցնել իրենց քաղաքականությունը այս հարցում:

2. Պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ապահովելու համար, որ իրենց իրավազորության կամ վերահսկողության ներքո գործունեությունն իրականացվի այնպես, որ այն վնաս չպատճառի այլ պետությունների և նրանց ծովային միջավայրի աղտոտման միջոցով, և որ աղտոտումը, որը պատահարների կամ նրանց իրավազորության կամ վերահսկողության ներքո իրականացվող գործունեության արդյունք է, չտարածվի այն շրջանների սահմաններից դուրս, որտեղ նրանք, սույն Կոնվենցիային համապատասխան, իրականացնում են ինքնիշխան իրավունքներ:

3. Սույն մասին համապատասխան ձեռնարկվող միջոցները վերաբերում են ծովային միջավայրի աղտոտման բոլոր աղբյուրներին: Այդ միջոցները, iter alia, ներառում են այնպիսիք, որոնք ուղղված են առավելագույնս նվազեցնելու.

ա) թունավոր կամ վնասակար, հատկապես կայուն նյութերի արտանետումը՝ ցամաքում գտնվող աղբյուրներից, մթնոլորտից կամ մթնոլորտով կամ աղբանետման միջոցով,

բ) նավերից աղտոտումը, մասնավորապես, միջոցներ՝ ուղղված վթարների կանխարգելմանը և արտակարգ իրավիճակների վերացմանը, ծովում աշխատանքների անվտանգության ապահովմանը, դիտավորյալ և ոչ դիտավորյալ արտանետումների կանխարգելմանը և նավերի նախագծման, կառուցման, սարքավորման, անձնակազմի համալրման և շահագործման կարգավորմանը,

գ) ծովի հատակի ու նրա ընդերքի բնական պաշարների հետախուզման և շահագործման ժամանակ օգտագործվող սարքերից և կառույցներից աղտոտումը, մասնավորապես, միջոցներ՝ ուղղված վթարների կանխարգելմանը և արտակարգ իրավիճակների վերացմանը, ծովում աշխատանքների անվտանգության ապահովմանը և այդ սարքերի կամ կառույցների նախագծման, կառուցման, սարքավորման, անձնակազմի համալրման և շահագործման կարգավորմանը,

դ) ծովային միջավայրում շահագործվող այլ սարքերից և կառույցներից աղտոտումը, մասնավորապես, միջոցներ՝ ուղղված վթարների կանխարգելմանը և արտակարգ իրավիճակների վերացմանը, ծովում աշխատանքների անվտանգության ապահովմանը և այդ սարքերի կամ կառույցների նախագծման, կառուցման, սարքավորման, անձնակազմի համալրման և շահագործման կարգավորմանը:

4. Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելմանը, կրճատմանը կամ վերահսկմանն ուղղված միջոցներ ձեռնարկելիս պետությունները պետք է ձեռնպահ մնան անհիմն միջամտությունից այլ պետությունների կողմից, ի կատարումն, սույն Կոնվենցիային համապատասխան, իրենց իրավունքների ու պարտականությունների, իրականացվող գործունեությանը:

5. Սույն մասին համապատասխան՝ ձեռնարկվող միջոցները ներառում են այնպիսիք, որոնք անհրաժեշտ են հազվագյուտ կամ խոցելի էկոհամակարգերի, ինչպես նաև բնական միջավայրի, ձկների ու ծովային օրգանիզմների այլ տեսակների պաշտպանության և պահպանման համար, որոնց պաշարները սպառվել են, սպառնալիքի տակ են կամ վտանգված են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։