Հոդված 65
Հոդված 65
Ծովային կաթնասուններ
Սույն մասի ոչ մի դրույթ չի սահմանափակում ափամերձ պետության իրավունքները կամ համապատասխան դեպքերում միջազգային կազմակերպության իրավասությունը` արգելել, սահմանափակել կամ ավելի խիստ կարգավորել ծովային կաթնասունների որսը, քան դա նախատեսված է սույն մասում: Պետությունները պետք է համագործակցեն ծովային կաթնասունների պաշարների պահպանման նպատակով, իսկ կետաձևերի նկատմամբ, մասնավորապես, պետք է համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով միջոցներ ձեռնարկեն՝ նրանց պահպանման, պաշարների կառավարման և ուսումնասիրման նպատակով: