Հոդված 118
Հոդված 118
Կենդանի պաշարների պահպանման և դրանց կառավարման հարցում պետությունների համագործակցությունը
Պետությունները պետք է միմյանց հետ համագործակցեն բաց ծովի շրջաններում կենդանի պաշարների պահպանման և դրանց կառավարման հարցում: Այն պետությունները, որոնց քաղաքացիները զբաղվում են տարբեր կենդանի պաշարների որսով միևնույն շրջանում կամ միևնույն կենդանի պաշարների որսով, պետք է բանակցություններ վարեն այդ կենդանի պաշարների պահպանման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համապատասխան դեպքերում նրանք պետք է համագործակցեն այդ նպատակով ձկնորսության ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային կազմակերպություններ ստեղծելու հարցում: