Հոդված 231
Հոդված 231
Դրոշի պետությանը և մյուս շահագրգիռ պետություններին իրազեկելը
Պետությունները պետք է անհապաղ իրազեկեն դրոշի պետությանը և ցանկացած այլ շահագրգիռ պետության՝ 6-րդ բաժնին համապատասխան՝ օտարերկրյա նավերի նկատմամբ ձեռնարկված ցանկացած միջոցի մասին և դրոշի պետությանը ներկայացնեն այդ միջոցների մասին բոլոր պաշտոնական հաշվետվությունները: Սակայն տարածքային ծովում կատարված խախտումների վերաբերյալ ափամերձ պետությունների այդ պարտավորությունները կիրառվում են միայն այն միջոցների նկատմամբ, որոնք ձեռնարկվում են քննության ժամանակ: Դրոշի պետության դիվանագիտական գործակալները կամ հյուպատոսական պաշտոնատար անձինք և, երբ դա հնարավոր է, ծովային իշխանությունները պետք է անհապաղ իրազեկվեն այդ միջոցների մասին: