Հոդված 266
Հոդված 266
Ծովային տեխնոլոգիայի մշակման և փոխանցման խրախուսումը
1. Պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով պետք է համագործակցեն իրենց հնարավորությունների սահմաններում արդարացի ու ողջամիտ հիմունքներով ու պայմաններով ծովային գիտության և ծովային տեխնոլոգիայի զարգացմանն ու փոխանցմանն ակտիվորեն աջակցելու հարցում:
2. Պետությունները պետք է նպաստեն ծովային պաշարների հետախուզման, շահագործման և պահպանման ու դրանց կառավարման, ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման, սույն Կոնվենցիային համապատասխան՝ ծովային գիտական հետազոտությունների և ծովային միջավայրում այլ գործունեության հետ կապված այն պետությունների ծովային գիտահետազոտական ներուժի զարգացմանը, որոնք կարող են այդ բնագավառում տեխնիկական օգնության կարիք ունենալ և խնդրել դրա մասին, մասնավորապես, զարգացող պետությունների, ներառյալ դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունները, զարգացող պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արագացման նպատակով:
3. Պետությունները պետք է ձգտեն նպաստել արդարության հիման վրա, հանուն բոլոր շահագրգիռ կողմերի բարօրության՝ ծովային տեխնոլոգիայի փոխանցման համար բարենպաստ տնտեսական ու իրավական պայմանների ստեղծմանը: