Անցնել բովանդակությանը

Հոդված 156

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 156

Մարմնի ստեղծումը

1. Սույնով հիմնադրվում է Ծովի հատակի միջազգային մարմինը, որի գործունեությունը կարգավորվում է սույն մասի դրույթներով:

2. Բոլոր մասնակից պետությունները ipso facto հանդիսանում են Մարմնի անդամներ:

3. Ծովային իրավունքի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության երրորդ խորհրդաժողովի դիտորդները, որոնք ստորագրել են Եզրափակիչ ակտը, և որոնք չեն հիշատակվում 305-րդ հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «ե» կամ «զ» ենթակետերում, իրավունք ունեն Մարմնի աշխատանքներին մասնակցելու որպես դիտորդներ՝ նրա նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:

4. Մարմնի գտնվելու վայրը Ճամայկան է:

5. Մարմինը կարող է ստեղծել այնպիսի տարածաշրջանային կենտրոններ կամ բաժանմունքներ, որոնք ինքը անհրաժեշտ կհամարի իր գործառույթների իրականացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։