Անցնել բովանդակությանը

Հոդված 269

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 269

Հիմնական նպատակներին հասնելու միջոցները

268-րդ հոդվածում նշված նպատակներին հասնելու համար պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով պետք է ձգտեն, inter alia.

ա) հիմնել տեխնիկական համագործակցության ծրագրեր ծովային տեխնոլոգիայի բոլոր տեսակները այն պետություններին արդյունավետ փոխանցելու համար, որոնք կարող են այդ բնագավառում տեխնիկական օգնության կարիք ունենալ և խնդրել դրա մասին, մասնավորապես, զարգացող, դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով ամենաաննպաստ դիրք ունեցող պետություններին, ինչպես նաև այլ զարգացող պետություններին, որոնք չեն կարողացել ստեղծել կամ զարգացնել իրենց սեփական տեխնոլոգիական ներուժը ծովային գիտության և ծովային պաշարների հետախուզման ու շահագործման բնագավառում կամ զարգացնել այդ տեխնոլոգիայի ինֆրակառուցվածքը,

բ) նպաստել արդարացի ու ողջամիտ պայմաններով համաձայնագրերի, պայմանագրերի կնքման և համանման պայմանավորվածությունների ձեռքբերման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը,

գ) անցկացնել գիտատեխնիկական հարցերով, մասնավորապես, ծովային տեխնոլոգիայի փոխանցման քաղաքականության ու մեթոդների վերաբերյալ գիտաժողովներ, սեմինարներ ու սիմպոզիումներ,

դ) նպաստել գիտնականների, ինչպես նաև տեխնիկական ու այլ փորձագետների փոխանակմանը,

ե) իրականացնել նախագծեր և խրախուսել համատեղ ձեռնարկություններն ու երկկողմ և բազմակողմ համագործակցության այլ տեսակները:

Բաժին 2

Միջազգային համագործակցություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։