Հոդված 119
Հոդված 119
Բաց ծովի կենդանի պաշարների պահպանումը
1. Թույլտարելի որսաքանակը որոշելիս և բաց ծովի կենդանի պաշարների պահպանմանն ուղղված այլ միջոցներ սահմանելիս պետությունները պետք է.
ա) իրենց տրամադրության տակ եղած առավել հավաստի գիտական տվյալների հիման վրա միջոցներ ձեռնարկեն որսի ենթակա տեսակների պոպուլյացիաները այնպիսի մակարդակի վրա պահպանելու կամ վերականգնելու նպատակով, որի դեպքում կարող է ապահովվել առավելագույն կայուն որսաքանակը, որը որոշվում է՝ հաշվի առնելով համապատասխան բնապահպանական և տնտեսական գործոնները, ներառյալ զարգացող պետությունների հատուկ պահանջմունքները, և ձկնորսության վարման մեթոդները, պաշարների փոխկախվածությունը, ինչպես նաև ցանկացած ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համաշխարհային համընդհանուր հանձնարարականի բնույթ կրող միջազգային նվազագույն չափանիշները,
բ) հաշվի առնեն որսի ենթակա տեսակների հետ զուգորդված և դրանցից կախված տեսակների վրա ներգործությունը՝ այդպիսի զուգորդված կամ կախյալ տեսակների պոպուլյացիաները այնպիսի մակարդակից բարձր պահելու կամ վերականգնելու նպատակով, որի դեպքում դրանց վերարտադրությունը կարող է լուրջ վտանգի ենթարկվել:
2. Առկա գիտական տեղեկատվությամբ, որսաքանակի և ձկնորսական ջանքի վերաբերյալ վիճակագրական տվյալների ու ձկան պաշարների պահպանմանը վերաբերող այլ տվյալների փոխանցումը և փոխանակումը պետք է իրականացվի կանոնավոր կերպով, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համընդհանուր իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով և բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ:
3. Շահագրգիռ պետությունները պետք է ապահովեն, որ պահպանման միջոցները և դրանց իրականացումը ո՛չ ըստ ձևի, ո՛չ ըստ էության չլինեն խտրական ցանկացած պետության ձկնորսների նկատմամբ: