Անցնել բովանդակությանը

Հոդված 51

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51

Գործող համաձայնագրերը, ձկնորսության ավանդական իրավունքները և գոյություն ունեցող ստորջրյա մալուխները

1. Չխախտելով 49-րդ հոդվածը` արշիպելագ պետությունը պետք է պահպանի այլ պետությունների հետ կնքած համաձայնագրերը և ճանաչի արշիպելագային ջրերի սահմաններում որոշակի շրջաններում անմիջականորեն հարակից հարևան պետությունների ձկնորսության և օրինական գործունեության այլ տեսակներով զբաղվելու ավանդական իրավունքները: Այդ իրավունքների և գործունեության իրականացման կարգն ու պայմանները, ներառյալ դրանց բնույթը, ծավալը և այն շրջանները, որտեղ դրանք իրականացվում են, ցանկացած շահագրգիռ պետության խնդրանքով` պետք է կարգավորվեն նրանց միջև` երկկողմ համաձայնագրերով: Այդ իրավունքները չեն կարող փոխանցվել երրորդ պետությունների կամ նրանց քաղաքացիներին կամ իրականացվել նրանց հետ համատեղ:

2. Արշիպելագ պետությունը պետք է պահպանի այլ պետությունների կողմից անցկացված և առանց ափին մոտենալու` նրա ջրերով անցնող ստորջրյա մալուխները: Արշիպելագ պետությունը պետք է թույլատրի, որ այդ մալուխները պահվեն սարքին վիճակում և փոխարինվեն` դրանց տեղադրության և դրանք նորոգելու կամ փոխարինելու մտադրության մասին պատշաճ կերպով տեղեկացվելու պայմանով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։