Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Քարտեզներ և աշխարհագրական կոորդինատների ցանկեր

1. 7-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան սահմանված` տարածքային ծովի լայնության հաշվարկման համար ելակետային գծերը կամ դրանց հիման վրա որոշված սահմանները, և 12-րդ ու 15-րդ հոդվածներին համապատասախան անցկացված սահմանազատման գծերը նշվում են այնպիսի մասշտաբի կամ մասշտաբների ծովային քարտեզների վրա, որոնք պիտանի են դրանց տեղադրությունը ճիշտ որոշելու համար: Դրանք որպես այլընտրանք կարող են փոխարինվել կետերի աշխարհագրական կոորդինատների ցանկով` հիմնական ելակետային երկրաբաշխական տվյալների նշումով:

2. Ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով հրապարակի այդպիսի քարտեզները կամ աշխարհագրական կոորդինատների ցանկերը և յուրաքանչյուր քարտեզի կամ յուրաքանչյուր ցանկի պատճենն ի պահ հանձնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Բաժին 3

Տարածքային ծովով խաղաղ անցումը

Ենթաբաժին Ա

Բոլոր նավերի նկատմամբ կիրառվող կանոններ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։