Անցնել բովանդակությանը

Հոդված 248

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 248

Ափամերձ պետությանը տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը

Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները, որոնք մտադրված են ծովային գիտական հետազոտություններ կատարել ափամերձ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա, պետք է այդ պետությանը ծովային գիտահետազոտական ծրագրի ենթադրյալ սկզբից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ ներկայացնեն ամբողջական տեղեկատվություն.

ա) ծրագրի բնույթի ու նպատակների մասին,

բ) այն մեթոդի ու միջոցների մասին, որոնք պետք է օգտագործվեն, ներառյալ նավերի անունը, տոննաժը, տեսակը և կարգն ու գիտական սարքավորումների նկարագիրը,

գ) հստակ՝ աշխարհագրական շրջանների մասին, որտեղ իրականացվելու է ծրագիրը,

դ) հետազոտական նավերի առաջին անգամ ժամանելու ու վերջնական հեռանալու կամ համապատասխան դեպքերում սարքավորումների տեղադրման ու տեղահանման ենթադրյալ ժամկետների մասին,

ե) հիմնարկի անվանման մասին, որի հովանու ներքո իրականացվում է ծրագիրը, ինչպես նաև տնօրենի ու ծրագրի մասին պատասխանատու անձի մասին,

զ) ափամերձ պետության՝ ծրագրին մասնակցելու կամ ծրագրում ներկայացված լինելու աստիճանի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։