Անցնել բովանդակությանը

Հոդված 41

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41

Ծովային միջանցքները և միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներում երթևեկության տարանջատման սխեմաները

1. Սույն մասին համապատասխան` նեղուցներին սահմանակից պետությունները կարող են նեղուցներում նավագնացության համար սահմանել ծովային միջանցքներ և նշանակել երթևեկության տարանջատման սխեմաներ, երբ դա անհրաժեշտ է նավերի անվտանգ անցումն ապահովելու համար:

2. Այդ պետությունները, ելնելով որոշակի հանգամանքներից և այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելուց հետո, կարող են փոխարինել մինչ այդ սահմանված կամ նշանակված ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները այլ միջանցքներով կամ սխեմաներով:

3. Այդպիսի ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները պետք է համապատասխանեն հանրաճանաչ միջազգային կանոններին:

4. Մինչև ծովային միջանցքներ սահմանելը կամ փոխարինելը կամ երթևեկության տարանջատման սխեմաներ նշանակելը կամ փոխարինելը նեղուցներին սահմանակից պետություններն առաջարկություններ են ներկայացնում իրավասու միջազգային կազմակերպությանը` դրանք հաստատելու նպատակով: Այդ կազմակերպությունը կարող է հաստատել միայն այն ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները, որոնք կարող են համաձայնեցվել նեղուցներին սահմանակից պետությունների հետ, որից հետո այդ պետությունները կարող են սահմանել, նշանակել կամ փոխարինել դրանք:

5. Այն նեղուցի վերաբերյալ, որտեղ առաջարկվող ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները անցնում են նեղուցին սահմանակից երկու կամ ավելի պետությունների ջրերով, շահագրգիռ պետությունները պետք է համագործակցեն առաջարկությունների մշակման հարցում` խորհրդակցելով իրավասու միջազգային կազմակերպության հետ:

6. Նեղուցներին սահմանակից պետությունները պետք է հստակ նշեն իրենց կողմից սահմանված կամ նշանակված բոլոր ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները պատշաճ կերպով հրապարակվող ծովային քարտեզների վրա:

7. Տարանցիկ անցման ժամանակ նավերը պետք է պահպանեն սույն հոդվածին համապատասխան սահմանված ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։