Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Ծովածոցեր

1. Սույն հոդվածը վերաբերում է միայն այն ծովածոցերին, որոնց ափերը պատկանում են մեկ պետության:

2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար ծովածոց է համարվում ափի լավ ընդգծված խորացումը, որը նրա մուտքի լայնության համեմատ այն չափով է մխրճվում ցամաք, որ պարունակում է ցամաքով շրջապատված ջրեր և ավելին է, քան ուղղակի ափի աղեղը: Խորացումը ծովածոց չի համարվում, եթե նրա մակերեսը հավասար չէ կամ ավելի չէ այն կիսաշրջանի մակերեսից, որի տրամագիծն է այդ խորացման մուտքը հատող գիծը:

3. Չափումների համար խորացման մակերես է համարվում նրա ափի շուրջ առավելագույն տեղատվության կետի և նրա բնական մուտքի կետերի առավելագույն տեղատվության նշանները միացնող գծի միջև գտնվող մակերեսը: Եթե կղզիների առկայության հետևանքով խորացումն ունի մի քանի մուտք, այդպիսի կիսաշրջանի տրամագիծ է համարվում այն գիծը, որի երկարությունը հավասար է առանձին մուտքերը հատող գծերի երկարությունների գումարին: Խորացման ներսում գտնվող կղզիները համարվում են այդ խորացման ջրային տարածության մաս:

4. Եթե ծովածոցի բնական մուտքի կետերի առավելագույն տեղատվության նշանների միջև հեռավորությունը չի գերազանցում 24 ծովային մղոնը, վերջնագիծը կարող է անցկացվել առավելագույն տեղատվության այդ երկու նշանների միջև, և այդ կերպ ներփակված ջրերը համարվում են ներքին ջրեր:

5. Եթե ծովածոցի բնական մուտքի կետերի առավելագույն տեղատվության նշանների միջև հեռավորությունը գերազանցում է 24 ծովային մղոնը, 24 ծովային մղոն երկարությամբ ուղիղ ելակետային գիծը ծովածոցի ներսում անցկացվում է այնպես, որ այդ երկարությամբ գծով ներառվի հնարավորինս մեծ ջրային տարածություն:

6. Վերը շարադրված դրույթները չեն տարածվում, այսպես կոչված, «պատմական» ծովածոցերի կամ բոլոր այն դեպքերի վրա, երբ կիրառվում է 7-րդ հոդվածում նախատեսված ուղիղ ելակետային գծերի համակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։