Հոդված 181
Հոդված 181
Մարմնի արխիվները և կապի պաշտոնական միջոցները
1. Մարմնի արխիվները, որտեղ էլ որ գտնվեն, անձեռնմխելի են:
2. Սեփականության բնույթ ունեցող տվյալները, արդյունաբերական գաղտնիքները կամ նմանատիպ տեղեկատվությունը և անձնական գործերը չպետք է պահվեն ընդհանուր արխիվներում:
3. Ինչ վերաբերում է Մարմնի պաշտոնական կապի միջոցներին, յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է նրան տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տվյալ պետությունը տրամադրում է այլ միջազգային կազմակերպություններին: