Հոդված 212
Հոդված 212
Աղտոտումը մթնոլորտից կամ դրա միջով
1. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ մթնոլորտից կամ դրա միջոց ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար, որոնք կիրառելի են իրենց ինքնիշխանության տակ գտնվող օդային տարածության, իրենց դրոշի ներքո նավարկող նավերի և իրենց մոտ գրանցված նավերի կամ օդանավերի նկատմամբ՝ հաշվի առնելով միջազգային մակարդակով համաձայնեցված նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը, ինչպես նաև օդային նավագնացության անվտանգությունը:
2. Պետությունները պետք է ձեռնարկեն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
3. Պետությունները, առաջին հերթին գործելով իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է ձգտեն սահմանել այդ աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար համընդհանուր ու տարածաշրջանային նորմեր, չափանիշներ և ընդհանուր պրակտիկա ու ընթացակարգեր:
Բաժին 6
Կատարման ապահովումը