Անցնել բովանդակությանը

Հոդված 183

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 183

Հարկերից և մաքսատուրքերից ազատելը

1. Իր պաշտոնական գործունեության շրջանակներում Մարմինը, նրա արխիվները, գույքը և եկամուտները, ինչպես նաև նրա գործառնությունները և գործարքները, որոնք թույլատրելի են սույն Կոնվենցիայի համաձայն, ազատվում են ուղղակի հարկումից և նրա պաշտոնական օգտագործման համար ներմուծվող կամ արտահանվող ապրանքների համար մաքսատուրքերից: Մարմինը չպետք է պահանջի ազատել այն հարկերից, որոնք գանձվում են մատուցված ծառայությունների դիմաց:

2. Երբ Մարմնի պաշտոնական գործունեության համար անհրաժեշտ՝ մեծ գումարի ապրանքների կամ ծառայությունների գնումները կատարվում են Մարմնի կողմից կամ նրա անունից, և երբ այդ ապրանքների կամ ծառայությունների արժեքը ներառում է հարկերը կամ տուրքերը, մասնակից պետությունները հնարավորության սահմաններում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այդ հարկերից կամ տուրքերից ազատելու կամ դրանք փոխհատուցելու ուղղությամբ: Սույն հոդվածին համապատասխան հարկերից կամ տուրքերից ազատելու պայմանով ներմուծված կամ գնված ապրանքները չպետք է վաճառվեն կամ օգտագործվեն այն մասնակից պետության տարածքում, որը ազատել է հարկերից կամ տուրքերից, այլ կերպ, քան այդ մասնակից պետության հետ համաձայնեցված պայմաններով:

3. Մասնակից պետությունները չպետք է հարկեր գանձեն Մարմնի կողմից Գլխավոր քարտուղարին և անձնակազմին, ինչպես նաև Մարմնի հանձնարարությունները կատարող և այդ պետությունների քաղաքացիներ չհանդիսացող փորձագետներին վճարվող աշխատավարձերից, պարգևավճարներից կամ վճարումների ցանկացած այլ տեսակից:

Ենթաբաժին Ը

Անդամների իրավունքների և արտոնությունների կասեցումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։