Անցնել բովանդակությանը

Հոդված 220

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 220

Ափամերձ պետությունների կողմից կատարման ապահովումը

1. Երբ նավը կամովին գտնվում է պետության նավահանգստում կամ ափամերձ բեռնահամալիրի մոտ, այդ պետությունը, պահպանելով 7-րդ բաժնի դրույթները, կարող է վարույթ հարուցել նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված իր օրենքների ու կանոնների կամ կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների ցանկացած խախտման վերաբերյալ, եթե այդպիսի խախտումը կատարվել է այդ պետության տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում:

2. Եթե ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ պետության տարածքային ծովում նավարկող նավը այնտեղով անցնելու ժամանակ խախտել է նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված այդ պետության օրենքներն ու կանոնները կամ կիրառելի միջազգային նորմերն ու չափանիշները, այդ պետությունը, չխախտելով 2-րդ մասի 3-րդ բաժնի համապատասխան դրույթները, կարող է ձեռնարկել նավի ստուգում այդ խախտման հետ կապված հարցերով, և, երբ դա հիմնավորված է ապացույցներով, վարույթ հարուցել, ներառյալ նավի ձերբակալումը՝ իր օրենքներին համապատասխան և պահպանելով 7-րդ բաժնի դրույթները:

3. Եթե ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ տարածքային ծովում նավարկող նավը բացառիկ տնտեսական գոտում խախտել է նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ կիրառելի միջազգային նորմերն ու չափորոշիչների կամ տվյալ պետության՝ այդ միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխանող և դրանք ուժի մեջ մտցնող օրենքներն ու կանոնները, այդ պետությունը կարող է տվյալ նավից պահանջել նավի անվանման և նրա գրանցման նավահանգստի, մուտքի՝ վերջին ու հերթական նավահանգիստների և գործի վերաբերյալ այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի՝ կատարվել է արդյոք խախտում:

4. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ և այլ միջոցներ, որպեսզի իրենց դրոշի ներքո նավարկող նավերը ենթարկվեն 3-րդ կետի համաձայն տեղեկատվություն տրամադրելու մասին պահանջներին:

5. Եթե ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ տարածքային ծովում նավարկող նավը, բացառիկ տնտեսական գոտում կատարել է 3-րդ կետում նշված խախտումը, որը հանգեցրել է ծովային միջավայրի զգալի աղտոտման կամ զգալի աղտոտման սպառնալիք առաջացնող խոշոր արտանետման, այդ պետությունը կարող է ձեռնարկել նավի ստուգում այդ խախտման հետ կապված հարցերով, եթե նավը հրաժարվել է տրամադրել տեղեկատվությունը, կամ եթե նավի տրամադրած տեղեկատվությունը ակնհայտորեն հակասում է բացահայտ փաստերին, և եթե այդպիսի ստուգումը արդարացված է՝ ելնելով գործի հանգամանքներից:

6. Եթե ակնհայտորեն օբյեկտիվ ապացույցներ կան այն մասին, որ պետության բացառիկ տնտեսական գոտում կամ տարածքային ծովում նավարկող նավը բացառիկ տնտեսական գոտում արտանետման միջոցով կատարել է 3-րդ կետում նշված խախտումը, որը լուրջ վնաս է պատճառել կամ լուրջ վնասի սպառնալիք է առաջացրել ափամերձ պետության ափին կամ դրա հետ կապված նրա շահերին կամ նրա տարածքային ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու ցանկացած պաշարներին, այդ պետությունը կարող է, պահպանելով 7-րդ բաժնի դրույթները և պայմանով, որ դա հիմնավորված է ապացույցներով, վարույթ հարուցել, ներառյալ նավի ձերբակալումը, իր օրենքներին համապատասխան:

7. Չնայած 6-րդ կետի դրույթներին՝ այն դեպքերում, երբ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով սահմանվել կամ այլ կերպ համաձայնեցվել են անհրաժեշտ ընթացակարգերը, որոնց միջոցով ապահովվում է գրավի կամ այլ համապատասխան ֆինանսական ապահովման տրամադրման վերաբերյալ պահանջների պահպանումը, ափամերձ պետությունը, եթե նրա համար պարտադիր են այդ ընթացակարգերը, պետք է նավին թույլատրի շարունակել նավարկել ընտրած ուղղությամբ:

8. 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև 211-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ընդունված օրենքների ու կանոնների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։