Հոդված 234
Հոդված 234
Սառցապատ շրջաններ
Ափամերձ պետությունները իրավունք ունեն ընդունել և ապահովել բացառիկ տնտեսական գոտու սահմաններում, սառցապատ շրջաններում, որտեղ առանձնապես դաժան կլիմայական պայմանները և այդ շրջանները տարվա մեծ մասի ընթացքում ծածկող սառույցների առկայությունը խոչընդոտներ կամ զգալի վտանգ են ստեղծում նավագնացության համար, իսկ ծովային միջավայրի աղտոտումը կարող է մեծ վնաս պատճառել բնապահպանական հավասարակշռությանը կամ անդառնալի կերպով խախտել այն, նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ ոչ խտրական օրենքների ու կանոնների պահպանումը: Այդ օրենքներում և կանոններում պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն նավագնացությունը և ծովային միջավայրի պաշտպանությունն ու պահպանումը առկա առավել հավաստի գիտական տվյալների հիման վրա:
Բաժին 9
Պատասխանատվություն