Հոդված 21
Հոդված 21
Խաղաղ անցման վերաբերյալ ափամերձ պետության օրենքներն ու կանոնները
1. Սույն Կոնվենցիայի դրույթներին և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան` ափամերձ պետությունը կարող է տարածքային ծովով խաղաղ անցման վերաբերյալ ընդունել օրենքներ ու կանոններ, որոնք վերաբերում են ստորև թվարկված բոլոր հարցերին կամ դրանց մի մասին.
ա) նավագնացության անվտանգությանը և նավերի երթևեկության կարգավորմանը,
բ) նավագնացության միջոցների և սարքավորումների, ինչպես նաև այլ կառույցների կամ սարքերի պաշտպանությանը,
գ) մալուխների և խողովակաշարերի պաշտպանությանը,
դ) ծովի կենդանի պաշարների պահպանմանը,
ե) ափամերձ պետության ձկնորսական օրենքների ու կանոնների խախտումների կանխարգելմանը,
զ) ափամերձ պետության շրջակա միջավայրի պահպանմանը և դրա աղտոտման կանխարգելմանը, կրճատմանը և վերահսկմանը,
է) ծովային գիտական հետազոտություններին և ջրագրական նկարահանումներին,
ը) ափամերձ պետության մաքսային, գանձապետական (ֆիսկալ), ներգաղթային կամ սանիտարական օրենքների ու կանոնների խախտումների կանխարգելմանը:
2. Այդ օրենքներն ու կանոնները չեն վերաբերում օտարերկրյա նավերի նախագծմանը, կառուցմանը, սարքավորմանը կամ անձնակազմի համալրմանը, եթե դրանք գործողության մեջ չեն դնում միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմեր ու չափորոշիչներ:
3. Ափամերձ պետությունը պատշաճ կերպով հրապարակում է բոլոր այդ օրենքներն ու կանոնները:
4. Իրականացնելով տարածքային ծովով խաղաղ անցման իրավունքը` օտարերկրյա նավերը պետք է պահպանեն բոլոր այդ օրենքներն ու կանոնները և ծովում վթարների կանխմանը վերաբերող բոլոր հանրաճանաչ միջազգային կանոնները: