Հոդված 83
Հոդված 83
Հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև մայրցամաքային ելուստի դելիմիտացիան
1. Հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև մայրցամաքային ելուստի դելիմիտացիան իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա կնքված համաձայնագրի միջոցով, ինչպես դա նախատեսված է Միջազգային դատարանի Կանոնադրության 38-րդ հոդվածում, արդարացի լուծում ստանալու նպատակով:
2. Եթե ողջամիտ ժամկետի ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվել, շահագրգիռ պետությունները պետք է դիմեն 15-րդ մասում նախատեսված ընթացակարգերին:
3. Մինչև համաձայնագրի կնքումը, ինչպես դա նախատեսված է 1-ին կետում, շահագրգիռ պետությունները փոխըմբռնման և համագործակցության ոգով պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի ձեռք բերեն գործնական բնույթի ժամանակավոր պայմանավորվածություն և այդ անցումային ժամանակահատվածի ընթացքում վտանգի տակ չդնեն վերջնական համաձայնագրի կնքումը կամ չխոչընդոտեն դրան: Այդպիսի պայմանավորվածությունը չպետք է վնասի վերջնական դելիմիտացիային:
4. Եթե շահագրգիռ պետությունների միջև գոյություն ունի գործող համաձայնագիր, մայրցամաքային ելուստի դելիմիտացիային վերաբերող հարցերը պետք է լուծվեն այդ համաձայնագրի դրույթներին համապատասխան: