Անցնել բովանդակությանը

Հոդված 160

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 160

Լիազորությունները և գործառույթները

1. Ասամբլեան, որպես Մարմնի միակ մարմին, որը կազմված է նրա բոլոր անդամներից, Մարմնի բարձրագույն մարմինն է, որին հաշվետու են մյուս բոլոր գլխավոր մարմինները, ինչպես դա հատուկ նախատեսված է սույն Կոնվենցիայում: Ասամբլեան իրավասու է, սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն, սահմանել ընդհանուր քաղաքականությունը Մարմնի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի կամ խնդրի կապակցությամբ:

2. Բացի այդ, Ասամբլեան ունի հետևյալ լիազորություններն ու գործառույթները.

ա) 161-րդ հոդվածին համապատասխան՝ ընտրել Խորհրդի անդամներին,

բ) Խորհրդի կողմից առաջարկված թեկնածուների թվից ընտրել Գլխավոր քարտուղարին,

գ) Խորհրդի երաշխավորությամբ ընտրել Ձեռնարկության վարչության անդամներին և Ձեռնարկության գլխավոր տնօրենին,

դ) հիմնադրել օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են իր կողմից՝ սույն մասին համապատասխան իր գործառույթների իրականացման համար: Այդ մարմինների կազմը որոշելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի արդարացի աշխարհագրական բաշխման և հատուկ շահերի սկզբունքը, ինչպես նաև համապատասխան որակավորմամբ և այն տեխնիկական հարցերում իրավասու անդամների պահանջարկը, որոնցով զբաղվում են այդ մարմինները,

ե) սահմանել Մարմնի վարչական բյուջե մասնակից պետությունների մուծումների չափը՝ մուծումների համաձայնեցված սանդղակին համապատասխան, որը հիմնված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնավոր բյուջեի համար օգտագործվող սանդղակի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Մարմինը չունի բավարար դրամական մուտքեր այլ աղբյուրներից իր վարչական ծախսերը հոգալու համար,

զ) i) Խորհրդի երաշխավորությամբ քննարկել և հաստատել Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխման, ինչպես նաև 82-րդ հոդվածի համաձայն կատարվող վճարումների և մուծումների վերաբերյալ նորմերը, կանոնները և ընթացակարգերը՝ հատուկ հաշվի առնելով զարգացող պետությունների ու այն ժողովուրդների շահերն ու կարիքները, որոնք ձեռք չեն բերել լիակատար անկախություն կամ ինքնակառավարման այլ կարգավիճակ: Եթե Ասամբլեան չի հաստատում Խորհրդի հանձնարարականները, նա վերադարձնում է դրանք Խորհրդին կրկին քննարկման համար՝ հաշվի առնելով Ասամբլեայի ներկայացրած կարծիքը,

ii) քննարկել և հաստատել Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը, ինչպես նաև դրանց ուղղումները, որոնք, համաձայն 162-րդ հոդվածի 2.ժե/ ii կետի, ժամանակավորապես ընդունվել են Խորհրդի կողմից: Այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը վերաբերում են Շրջանում որոնմանը, հետախուզմանը և շահագործմանը, Մարմնի ֆինանսների կառավարմանը և ներքին վարչական ղեկավարմանն ու Ձեռնարկության վարչության երաշխավորությամբ՝ Ձեռնարկությունից Մարմնին ֆոնդերի փոխանցմանը,

է) որոշումներ ընդունել Շրջանում սույն Կոնվենցիային, ինչպես նաև Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխման վերաբերյալ,

ը) քննարկել և հաստատել Խորհրդի կողմից ներկայացված՝ Մարմնի տարեկան բյուջեն,

թ) քննարկել Խորհրդի ու Ձեռնարկության պարբերական հաշվետվությունները և Խորհրդից ու Մարմնի ցանկացած այլ մարմնից պահանջվող հատուկ հաշվետվությունները,

ժ) կազմակերպել հետազոտություններ և տալ հանձնարարականներ՝ նպատակ ունենալով նպաստել Շրջանում իրականացվող գործունեության հարցերում միջազգային համագործակցությանը և խրախուսել այս բնագավառում միջազգային իրավունքի առաջադիմական զարգացմանը և նրա կոդիֆիկացմանը,

ժա) քննարկել Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված ընդհանուր բնույթի

խնդիրները, որոնք առաջանում են, մասնավորապես, զարգացող պետությունների առջև, ինչպես նաև Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված այն խնդիրները, որոնք պետությունների առջև ծառանում են նրանց աշխարհագրական դիրքի հետևանքով, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունների խնդիրները,

ժբ) Խորհրդի երաշխավորությամբ՝ Տնտեսական պլանային հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա ստեղծել փոխհատուցման համակարգ կամ ձեռնարկել այլ միջոցներ, որոնք նպաստում են տնտեսության հարմարեցմանը, ինչպես դա նախատեսված է 151-րդ հոդվածի 10-րդ կետում,

ժգ) կասեցնել անդամների իրավունքների և արտոնությունների իրականացումը՝ 185-րդ հոդվածին համապատասխան,

ժդ) քննարկել Մարմնի իրավասությանը վերաբերող ցանկացած հարց կամ խնդիր և որոշումներ ընդունել այն մասին, թե Մարմնի որ մարմինը պետք է զբաղվի ցանկացած այդպիսի հարցի կամ խնդրի քննարկումով, որը, Մարմնի մարմինների միջև լիազորությունների և գործառույթների բաշխմանը համապատասխան, չի վերապահվել որևէ առանձին մարմնի:

Ենթաբաժին Գ

Խորհուրդ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։