Հոդված 78
Հոդված 78
Ծածկող ջրերի ու օդային տարածության իրավական կարգավիճակը և մյուս պետությունների իրավունքներն ու ազատությունները
1. Մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետության իրավունքները չեն ազդում ծածկող ջրերի և դրանց վրայի օդային տարածության իրավական կարգավիճակի վրա:
2. Մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետության իրավունքների իրականացումը չպետք է վնասի այլ պետությունների կողմից նավագնացության և սույն Կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքների ու ազատությունների իրականացմանը կամ հանգեցնի դրանց իրականացման համար անարդարացի խոչընդոտների ստեղծմանը: