Անցնել բովանդակությանը

Հոդված 140

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 140

Հանուն մարդկության բարօրության

1. Ինչպես դա ուղղակի նախատեսված է սույն մասում, Շրջանում գործունեությունը պետք է իրականացվի հանուն ողջ մարդկության բարօրության` անկախ ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող պետությունների աշխարհագրական դիրքից և հատուկ հաշվի առնելով այն զարգացող պետությունների ու ժողովուրդների շահերն ու պահանջմունքները, որոնք ձեռք չեն բերել լիակատար անկախություն կամ Միավորված ազգերի կազմակերպության կողմից Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևին և այլ բանաձևերին համապատասխան ճանաչված ինքնակառավարման այլ կարգավիճակ:

2. Մարմինը պետք է ապահովի Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխումը ցանկացած մեխանիզմի միջոցով՝ խտրականության բացառման պայմաններում, 160-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» (i) ենթակետին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։