Հոդված 166
Հոդված 166
Քարտուղարություն
1. Մարմնի Քարտուղարությունը կազմված է Գլխավոր քարտուղարից և այն անձնակազմից, որը կարող է անհրաժեշտ լինել Մարմնին:
2. Գլխավոր քարտուղարը ընտրվում է Ասամբլեայի կողմից՝ Խորհրդի կողմից առաջարկվող թեկնածուների կողմից չորս տարի ժամկետով և կարող է վերընտրվել:
3. Գլխավոր քարտուղարը Մարմնի գլխավոր վարչական պաշտոնատար անձն է և, որպես այդպիսին, հանդես է գալիս Ասամբլեայի, Խորհրդի և ցանկացած օժանդակ մարմինների բոլոր նիստերին ու կատարում է այլ վարչական գործառույթներ, որպիսիք նրա վրա են դրվում այդ մարմինների կողմից:
4. Գլխավոր քարտուղարը պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի Ասամբլեային Մարմնի գործունեության մասին: