Հոդված 200
Հոդված 200
Հետազոտական աշխատանքներ, գիտական հետազոտությունների ծրագրեր և տեղեկատվության ու տվյալների փոխանակում
Պետությունները պետք է անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով համագործակցեն՝ հետազոտական աշխատանքներին նպաստելու, գիտական հետազոտությունների ծրագրեր իրականացնելու և ծովային միջավայրի աղտոտման մասին ստացված տեղեկատվության և տվյալների փոխանակումը խրախուսելու նպատակով: Նրանք պետք է ձգտեն ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և համաշխարհային ծրագրերին, որոնք ուղղված են աղտոտման բնույթի ու աստիճանի, դրան հակվածության, տարածման ուղիների, աղտոտման ռիսկի և դրա դեմ պայքարի միջոցների գնահատման համար գիտելիքների ձեռքբերմանը: