Հոդված 79
Հոդված 79
Մայրցամաքային ելուստի վրայով անցնող ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր
1. Բոլոր պետությունները իրավունք ունեն մայրցամաքային ելուստի վրայով անցկացնել ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Մայրցամաքային ելուստի հետախուզման համար ողջամիտ միջոցներ ձեռնարկելու, դրա բնական պաշարները շահագործելու և խողովակաշարերից աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու իր իրավունքը պահպանելու պայմանով՝ ափամերձ պետությունը չի կարող խոչընդոտել այդ մալուխների կամ խողովակաշարերի անցկացմանը կամ սարքին վիճակում պահելուն:
3. Մայրցամաքային ելուստի վրայով այդ խողովակաշարերի անցկացման ուղին որոշվում է ափամերձ պետության համաձայնությամբ:
4. Սույն մասի որևէ դրույթ չի ազդում իր տարածքով կամ տարածքային ծովով անցնող մալուխներին կամ խողովակաշարերի անցկացման պայմանները որոշելու ափամերձ պետության իրավունքի կամ նրա մայրցամաքային ելուստի հետախուզման, դրա պաշարների շահագործման կամ իր իրավասության տակ գտնվող արհեստական կղզիների, սարքերի կամ կառույցների շահագործման հետ կապված` անցկացված կամ օգտագործվող մալուխների և խողովակաշարերի նկատմամբ իրավազորության վրա:
5. Ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր անցկացնելիս պետությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն արդեն անցկացված մալուխներն ու խողովակաշարերը: Մասնավորապես, չպետք է վատթարանան գոյություն ունեցող մալուխների և խողովակաշարերի վերանորոգման հնարավորությունները: