Հոդված 214
Հոդված 214
Ծովի հատակին իրականացվող գործունեության հետևանքով տեղի ունեցող աղտոտման վերաբերյալ օրենքների ու կանոնների կատարման ապահովումը
Պետությունները պետք է ապահովեն 208-րդ հոդվածին համապատասխան ընդունված իրենց օրենքների ու կանոնների կատարումը և ընդունեն օրենքներ, կանոններ ու այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրավասու միջազգային կազմակերպություններին կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով՝ իրենց իրավազորության ներքո ընկնող՝ ծովի հատակին իրականացվող գործունեությամբ պայմանավորված կամ դրա հետ կապված և, 60-րդ ու 80-րդ հոդվածներին համապատասխան, իրենց իրավազորության ներքո գտնվող արհեստական կղզիներից, սարքերից և կառույցներից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար սահմանված կիրառելի միջազգային նորմերի և չափանիշների իրականացման համար: