Հոդված 247
Հոդված 247
Միջազգային կազմակերպությունների կողմից կամ նրանց հովանու ներքո իրականացվող ծովային գիտական ծրագրերը
Համարվում է, որ ափամերձ պետությունը, որը միջազգային կազմակերպության անդամ է կամ ունի երկկողմ համաձայնագիր այդպիսի կազմակերպության հետ, և որի բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա այդ կազմակերպությունը ցանկանում է անմիջականորեն կամ իր հովանու ներքո իրականացնել ծովային գիտահետազոտական ծրագիր, թույլատրել է իրականացնել այդ ծրագիրը համաձայնեցված սպեցիֆիկացիաներին համապատասխան, եթե այդ պետությունը հավանություն է տվել մանրամասն ծրագրին այն ժամանակ, երբ կազմակերպությունը որոշում էր ընդունել տվյալ ծրագիրն իրականացնելու մասին, կամ ցանկանում է մասնակցել դրան, և որևէ առարկություն չի հայտնել նախագծի մասին կազմակերպության կողմից ափամերձ պետությանը ծանուցելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում: