Հոդված 301
Հոդված 301
Ծովերի օգտագործումը խաղաղ նպատակներով
Սույն Կոնվենցիայի համաձայն իրենց իրավունքները իրականացնելիս և պարտավորությունները կատարելիս մասնակից պետությունները պետք է ձեռնպահ մնան ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների հետ անհամատեղելի որևէ այլ ձևով: