Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33

Հարակից գոտի

1. Ափամերձ պետությունն իր տարածքային ծովին հարակից գոտում, որն անվանվում է հարակից գոտի, կարող է իրականացնել վերահսկողություն, որն անհրաժեշտ է.

ա) իր տարածքի կամ տարածքային ծովի սահմաններում մաքսային, գանձապետական (ֆիսկալ), ներգաղթային կամ սանիտարական օրենքների ու կանոնների խախտումները կանխելու համար,

բ) իր տարածքի կամ տարածքային ծովի սահմաններում կատարված` վերը նշված օրենքների ու կանոնների խախտումների համար պատժելու նպատակով:

2. Հարակից գոտին չի կարող տարածվել այն ելակետային գծերից 24 ծովային մղոնի սահմաններից դուրս, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը:

Մաս 3

Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներ

Բաժին 1

Ընդհանուր դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։