Անցնել բովանդակությանը

Հոդված 207

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 207

Աղտոտումը ցամաքում գտնվող աղբյուրներից

1. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ ցամաքում գտնվող աղբյուրներից, ներառյալ գետերից, գետաբերաններից, խողովակաշարերից ու ջրահեռացման կառույցներից, ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար՝ հաշվի առնելով միջազգային մակարդակով համաձայնեցված նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը:

2. Պետությունները պետք է ձեռնարկեն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:

3. Պետությունները պետք է ձգտեն համաձայնեցնել իրենց քաղաքականությունը այդ հարցում պատշաճ տարածաշրջանային մակարդակով:

4. Պետությունները, առաջին հերթին գործելով իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է ձգտեն սահմանել ցամաքում գտնվող աղբյուրներից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար համընդհանուր ու տարածաշրջանային նորմեր, չափանիշներ և ընդհանուր պրակտիկա ու ընթացակարգեր՝ հաշվի առնելով բնութագրիչ տարածաշրջանային առանձնահատկությունները, զարգացող պետությունների տնտեսական հնարավորությունները և տնտեսական զարգացման հարցում նրանց կարիքները: Այդ նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը պետք է, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:

5. Օրենքները, կանոնները, միջոցները, նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը, որոնք նշված են 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում, պետք է ներառեն ծովային միջավայր թունավոր կամ վնասակար, հատկապես կայուն նյութերի արտանետումը հնարավորին չափով նվազագույնին հասցնելու համար նախատեսված դրույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։