Անցնել բովանդակությանը

Հոդված 72

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 72

Իրավունքների փոխանցման վերաբերյալ սահմանափակումները

1. Եթե շահագրգիռ պետությունները այլ բան չեն պայմանավորվել, կենդանի պաշարների շահագործմամբ՝ 69-րդ և 70-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով փոխանցվեն երրորդ պետություններին կամ դրանց քաղաքացիներին վարձակալության կամ լիցենզիայի, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու միջոցով կամ որևէ այլ կերպ, որի արդյունքում տեղի կունենա այդպիսի փոխանցում:

2. Վերը շարադրված դրույթը չի խոչընդոտում շահագրգիռ պետություններին երրորդ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից ստանալ տեխնիկական կամ ֆինանսական օգնություն այն նպատակով, որպեսզի դյուրին դառնա 69-րդ և 70-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրականացումը՝ պայմանով, որ դա չի հանգեցնի 1-ին կետում նշված արդյունքին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։