Հոդված 274
Հոդված 274
Մարմնի նպատակները
Բոլոր օրինական շահերը, ներառյալ, inter alia, տեխնոլոգիայի տերերի, մատակարարների և ստացողների իրավունքները և պարտականությունները պահպանելու պայմանով՝ Մարմինը, Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված, պետք է ապահովի.
ա) արդարացի աշխարհագրական բաշխման սկզբունքի հիման վրա ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող զարգացող պետությունների քաղաքացիների ընդգրկումը՝ նրանց՝ որպես իր գործունեության իրականացման համար համալրվող կառավարչական, գիտահետազոտական և տեխնիկական անձնակազմի անդամների պատրաստելու նպատակով,
բ) բոլոր պետությունների, մասնավորապես, այն զարգացող պետությունների համար, որոնք կարող են այդ բնագավառում տեխնիկական օգնության կարիք ունենալ և խնդրել այդ մասին, համապատասխան սարքավորումների, մեքենաների, սարքերի ու գործընթացների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերից օգտվելու հնարավորություն,
գ) անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, որոնք հեշտացնում են տեխնիկական օգնության կարիք ունեցող և այդ մասին խնդրող պետությունների, մասնավորապես, զարգացող պետությունների կողմից ծովային տեխնոլոգիայի բնագավառում այդպիսի օգնության ստացումը և նրանց քաղաքացիների կողմից անհրաժեշտ հմտությունների և «նոու-հաուի» ձեռքբերումը, ներառյալ մասնագիտական պատրաստումը,
դ) օգնությունը այն պետություններին, որոնք կարող են այդ բնագավառում տեխնիկական օգնության կարիք ունենալ և խնդրել այդ մասին, մասնավորապես, զարգացող պետություններին՝ սույն Կոնվենցիայում նախատեսված ֆինանսավորման ցանկացած մեխանիզմով անհրաժեշտ սարքավորումների, մեքենաների, գործընթացների և այլ «նոու-հաու»-ի ձեռքբերման հարցում:
Բաժին 3
Ազգային և տարածաշրջանային ծովային գիտատեխնիկական կենտրոններ