Հոդված 110
Հոդված 110
Զննության իրավունք
1. Բացառությամբ այն դեպքերի, երբ միջամտության ակտերը հիմնված են միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքների վրա, ռազմանավը, որը բաց ծովում հանդիպել է օտարերկրյա նավի, որը չի օգտվում լիակատար անձեռնմխելիությունից` 95-րդ և 96-րդ հոդվածներին համապատասխան, իրավունք չունի այն զննել, եթե չկան ողջամիտ հիմքեր` կասկածելու, որ.
ա) այդ նավը զբաղվում է ծովահենությամբ,
բ) այդ նավը զբաղվում է ստրկավաճառությամբ,
գ) այդ նավը զբաղվում է չսանկցիավորված հեռարձակմամբ, իսկ ռազմանավի դրոշի պետությունն օժտված է իրավազորությամբ` 109-րդ հոդվածին համապատասխան,
դ) այդ նավը չունի ազգային պատկանելություն, կամ
ե) թեև նրա վրա բարձրացված է օտարերկրյա դրոշ, կամ նա հրաժարվում է բարձրացնել դրոշը, այդ նավն իրականում ունի նույն ազգային պատկանելությունը, ինչ տվյալ ռազմանավը:
2. 1-ին կետում նախատեսված դեպքերում ռազմանավը կարող է ստուգել նավի՝ այդ դրոշի ներքո նավարկելու իրավունքը: Այդ նպատակով նա կարող է սպայի հրամանատարությամբ նավակ ուղարկել դեպի կասկածելի նավը: Եթե փաստաթղթերը ստուգելուց հետո կասկածները չեն փարատվում, նա կարող է հետագայում զննել նավը՝ ցուցաբերելով հարգալից և սիրալիր վերաբերմունք:
3. Եթե պարզվի, որ կասկածներն անհիմն են, և պայմանով, որ զննության ենթարկված նավը չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհաստատեին այդ կասկածները, նրան պետք է հատուցեն պատճառված բոլոր վնասները կամ կորուստները:
4. Սույն դրույթները mutatis mutandis կիրառվում են ռազմական օդանավերի նկատմամբ:
5. Սույն դրույթները կիրառվում են նաև ցանկացած այլ` պատշաճ կերպով լիազորված նավի կամ օդանավի նկատմամբ, որը ունի պետական ծառայության մեջ գտնվելու մասին վկայող հստակ տարբերանշաններ: