Անցնել բովանդակությանը

Հոդված 113

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 113

Ստորջրյա մալուխի կամ խողովակաշարի կտրվելը կամ վնասվելը

Յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի անհրաժեշտ օրենքներ ու կանոններ, որտեղ կնախատեսվի, որ պատժելի արարքներ են հանդիսանում իր դրոշի ներքո նավարկող որևէ նավի կամ իր իրավազորության ներքո գտնվող որևէ անձի կողմից բաց ծովում ստորջրյա մալուխը դիտավորությամբ կամ հանցավոր անփութության հետևանքով կտրելը կամ վնասելը, ինչի արդյունքում կարող է խախտվել կամ դժվարանալ հեռագրական կամ հեռախոսային կապը, ինչպես նաև նույն հանգամանքներում ստորջրյա խողովակաշարը կամ բարձրավոլտ մալուխը կտրելը կամ վնասելը: Այս դրույթը վերաբերում է նաև այն գործողություններին, որոնք ուղղված են կտրելուն կամ վնասելուն կամ կարող են հանգեցնել դրան: Սակայն այն չի վերաբերում բացառապես իրենց կյանքը կամ իրենց նավերը փրկելու` իրավաչափ նպատակով գործող անձանց կողմից դրանք կտրելուն կամ վնասելուն՝ դրանից խուսափելու համար նախազգուշացման բոլոր միջոցները ձեռնարկելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։