Հոդված 123
Հոդված 123
Փակ կամ կիսափակ ծովերի ջրերով շրջապատված պետությունների համագործակցությունը
Փակ կամ կիսափակ ծովերով ողողվող պետությունները պետք է միմյանց հետ համագործակցեն սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքների իրականացման և իրենց պարտականությունների կատարման հարցում: Այդ նպատակով նրանք կամ անմիջականորեն, կամ համապատասխան տարածաշրջանային կազմակերպության միջոցով պետք է ձգտեն.
ա) համակարգել ծովի կենդանի պաշարների կառավարումը, պահպանումը, հետախուզումը և շահագործումը,
բ) համակարգել իրենց իրավունքների և պարտականությունների իրականացումը ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման հարցում,
գ) համակարգել իրենց քաղաքականությունը գիտական հետազոտությունների անցկացման բնագավառում և անհրաժեշտության դեպքում տվյալ շրջանում իրականացնել գիտական հետազոտությունների համատեղ ծրագրեր,
դ) անհրաժեշտության դեպքում հրավիրել այլ շահագրգիռ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների սույն հոդվածի դրույթները կենսագործելու հարցում համագործակցելու համար:
Մաս 10
Դեպի ծով ելք չունեցող պետությունների՝ ծովից ու դեպի ծով մուտքի և ազատ տարանցման իրավունքը