Հոդված 129
Հոդված 129
Համագործակցությունը տրանսպորտային միջոցների կառուցման և կատարելագործման հարցում
Եթե տարանցիկ պետություններում բացակայում են տարանցման ազատության իրականացման համար տրանսպորտային միջոցներ, կամ եթե գոյություն ունեցող միջոցները, ներառյալ նավահանգստային կառույցները և սարքավորումները, ինչ-որ առումով բավարար չեն, շահագրգիռ տարանցիկ պետությունները և դեպի ծով ելք չունեցող պետությունները կարող են համագործակցել դրանց կառուցման և կատարելագործման հարցում: