Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքներ

1. Տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքը ջրով շրջապատված բնական ճանապարհով առաջացած ցամաքային տարածություն է, որը տեղատվության ժամանակ բարձր է ջրի մակարդակից, իսկ մակընթացության ժամանակ ծածկվում է ջրով: Եթե տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքը մայրցամաքից կամ կղզուց ամբողջովին կամ մասամբ գտնվում է տարածքային ծովի լայնությունը չգերազանցող հեռավորության վրա, այդ բարձունքի առավելագույն տեղատվության գիծը կարող է օգտագործվել որպես տարածքային ծովի լայնությունը հաշվարկելու համար ելակետային գիծ:

2. Եթե տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքը մայրցամաքից կամ կղզուց ամբողջովին գտնվում է տարածքային ծովի լայնությունը գերազանցող հեռավորության վրա, ուրեմն նա չունի իր տարածքային ծովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։