Հոդված 134
Հոդված 134
Սույն մասի գործողության ոլորտը
1. Սույն մասը կիրառվում է Շրջանի նկատմամբ:
2. Շրջանում իրականացվող գործունեությունը կարգավորվում է սույն մասի դրույթներով:
3. 1-ին հոդվածի 1-ին (1) կետում նշված՝ սահմաններն ամրագրող ծովային քարտեզների կամ աշխարհագրական կոորդինատների ցանկերի ի պահ հանձնելու և հրապարակելու վերաբերյալ պահանջները շարադրված են 6-րդ մասում:
4. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի ազդում 6-րդ մասին համապատասխան մայրցամաքային ելուստի արտաքին սահմանների որոշման կամ հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև դելիմիտացիային վերաբերող համաձայնագրերի իրավաբանական ուժի վրա: