Անցնել բովանդակությանը

Հոդված 137

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 137

Շրջանի և նրա պաշարների իրավական կարգավիճակը

1. Ոչ մի պետություն չի կարող հավակնել Շրջանի կամ նրա պաշարների որևէ մասի նկատմամբ ինքնիշխանության կամ ինքնիշխան իրավունքների կամ իրականացնել դրանք, և ոչ մի պետություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի կարող յուրացնել դրանց որևէ մասը: Այդ կարգի ոչ մի հավակնություն կամ ինքնիշխանության կամ ինքնիշխան իրավունքների իրականացում և ոչ մի յուրացում չեն ճանաչվում:

2. Շրջանի պաշարների նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են ամբողջ մարդկությանը, որի անունից գործում է Մարմինը: Այդ պաշարները ենթակա չեն օտարման: Այնուամենայնիվ, Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոները կարող են օտարվել, բայց միայն սույն մասի և Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:

3. Ոչ մի պետություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի կարող հավակնել Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոների նկատմամբ իրավունքների, դրանք ձեռք բերել կամ իրականացնել այլ կերպ, քան սույն մասի համապատասխան: Հակառակ դեպքում այդ իրավունքների, դրանց ձեռքբերման կամ իրականացման նկատմամբ ոչ մի հավակնություն չի ճանաչվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։