Հոդված 142
Հոդված 142
Ափամերձ պետությունների իրավունքներն ու օրինական շահերը
1. Շրջանում ծավալվող գործունեությունը՝ կապված այնտեղ գտնվող պաշարների հանքավայրերի հետ, որոնք գտնվում են նաև ազգային իրավազորության սահմաններում, պետք է իրականացվի՝ պատշաճ կերպով հաշվի առնելով ցանկացած ափամերձ պետության իրավունքներն ու օրինական շահերը, որի իրավազորության սահմաններում գտնվում են այդ հանքավայրերը:
2. Այդ իրավունքների և շահերի ոտնահարումից խուսափելու համար շահագրգիռ պետությունների հետ պետք է անցկացվեն խորհրդակցություններ` ներառյալ նախնական ծանուցումների համակարգը: Այն դեպքերում, երբ Շրջանում իրականացվող գործունեությունը կարող է հանգեցնել ազգային իրավազորության սահմաններում գտնվող պաշարների շահագործման, պահանջվում է շահագրգիռ ափամերձ պետության նախնական համաձայնությունը:
3. Սույն մասը, ինչպես և նրան համապատասխան տրվող կամ իրականացվող իրավունքները չեն ազդում ափամերձ պետությունների՝ 12-րդ մասին համապատասխան դրույթների հետ համատեղելի այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունքների վրա, որոնք կարող են անհրաժեշտ լինեն նրանց ափի կամ դրա հետ կապված շահերի համար՝ աղտոտման կամ դրա սպառնալիքի կամ Շրջանում իրականացվող ցանկացած գործունեության հետևանքով առաջացող այլ վտանգավոր երևույթների արդյունքում ծագող լուրջ և անխուսափելի վտանգի կանխարգելման, կրճատման կամ վերացման համար: