Հոդված 143
Հոդված 143
Ծովային գիտական հետազոտություններ
1. Շրջանում ծովային գիտական հոտազոտությունները պետք է իրականացվեն բացառապես խաղաղ նպատակներով և հանուն ողջ մարդկության բարօրության՝ 13-րդ մասին համապատասխան:
2. Մարմինը կարող է, Շրջանի և նրա պաշարների հետ կապված, իրականացնել ծովային գիտական հետազոտություններ և այդ նպատակով կնքել պայմանագրեր: Մարմինը պետք է աջակցի և խրախուսի Շրջանում ծովային գիտական հետազոտությունների կատարումը, ինչպես նաև համակարգի և տարածի այդ հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները, երբ դրանք մատչելի են դառնում:
3. Մասնակից պետությունները կարող են ծովային գիտական հետազոտություններ իրականացնել Շրջանում: Մասնակից պետությունները պետք է աջակցեն Շրջանում ծովային գիտական հետազոտությունների կատարման հարցում միջազգային համագործակցությանը.
ա) միջազգային ծրագրերին մասնակցելու և տարբեր երկրների ու Մարմնի մասնագետների կողմից ծովային գիտական հետազոտությունների կատարման հարցում համագործակցությունը խրախուսելու միջոցով,
բ) կախված հանգամանքներից՝ զարգացող և տեխնիկական առումով նվազագույն չափով զարգացած պետությունների օգտին Մարմնի կամ այլ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ծրագրերի մշակման ապահովման միջոցով՝ նպատակ ունենալով.
i) ամրապնդել նրանց հետազոտական ներուժը,
ii) պատրաստել նրանց կադրերը և Մարմնի անձնակազմը հետազոտման և դրա արդյունքների կիրառման մեթոդների բնագավառում,
iii) աջակցել նրանց որակյալ անձնակազմի ներգրավմանը Շրջանում կատարվող հետազոտություններին,
գ) կախված հանգամանքներից՝ Մարմնի կամ այլ միջազգային ուղիների միջոցով հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքների արդյունավետ տարածման միջոցով, երբ դրանք մատչելի են դառնում: