Հոդված 144
Հոդված 144
Տեխնոլոգիայի փոխանցում
1. Մարմինը, սույն Կոնվենցիային համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի.
ա) Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված տեխնոլոգիայի և գիտական տվյալների ձեռքբերման, և
բ) զարգացող պետություններին այդ տեխնոլոգիան և գիտական տվյալները փոխանցելուն աջակցելու և դա խրախուսելու համար, որպեսզի բոլոր մասնակից պետությունները օգտվեն դրանից:
2. Այդ նպատակով Մարմինը և մասնակից պետությունները պետք է համագործակցեն Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ տեխնոլոգիայի և գիտական տվյալների փոխանցմանը աջակցելու հարցում, որպեսզի Ձեռնարկությունը և բոլոր մասնակից պետությունները կարողանան օգտվել դրանից: Մասնավորապես, նրանք պետք է նախաձեռնեն և նպաստեն.
ա) Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող տեխնոլոգիայի՝ Ձեռնարկությանը և զարգացող պետություններին փոխանցելու ծրագրերի իրականացմանը, ներառյալ, inter alia, Ձեռնարկության և զարգացող պետությունների կողմից համապատասխան տեխնոլոգիան արդարացի և ողջամիտ պայմաններով ստանալու հնարավորության հեշտացումը,
բ) Ձեռնարկության տեխնոլոգիայի և զարգացող պետությունների տեղական տեխնոլոգիայի զարգացմանն ուղղված միջոցների իրականացմանը, մասնավորապես, Ձեռնարկության անձնակազմին և զարգացող պետությունների մասնագետներին ծովային գիտության և տեխնիկայի բնագավառում պատրաստման և Շրջանում իրականացվող գործունեությանը նրանց լիարժեք մասնակցության համար հնարավորություններ տրամադրելով: