Անցնել բովանդակությանը

Հոդված 145

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 145

Ծովային միջավայրի պաշտպանություն

Սույն Կոնվենցիային համապատասխան` Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ պետք է ձեռնարկվեն այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են ծովային միջավայրի արդյունավետ պաշտպանության ապահովման համար այնպիսի վնասակար հետևանքներից, որոնք կարող են առաջանալ այդպիսի գործունեության արդյունքում: Այդ նպատակով մարմինը պետք է ընդունի համապատասխան նորմեր, կանոններ և ընթացակարգեր, որոնք inter alia ուղղված են.

ա) ծովային միջավայրի աղտոտման և դրա համար, այդ թվում` ափի այլ վտանգների կանխարգելմանը, կրճատմանը և վերահսկմանը և ծովային միջավայրի բնապահպանական հավասարակշռության խախտման կանխմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծովային միջավայրի պաշտպանության անհրաժեշտությանը գործունեության այնպիսի տեսակների վնասակար հետևանքներից, ինչպիսիք են հորատումը, հատակի խորացումը, արտափորումը, թափոնների ոչնչացումը, սարքերի, խողովակաշարերի և այդպիսի գործունեության հետ կապված այլ կառույցների շինարարությունը և շահագործումը կամ տեխնիկական սպասարկումը,

բ) Շրջանի բնական պաշարների պաշտպանությանը և պահպանմանը և ծովային միջավայրի բուսական ու կենդանական աշխարհի վնասների կանխմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։