Հոդված 147
Հոդված 147
Շրջանում և ծովային միջավայրում գործունեության համաձայնեցում
1. Շրջանում գործունեությունը պետք է իրականացվի՝ ողջամիտ կերպով հաշվի առնելով ծովային միջավայրում իրականացվող այլ գործունեությունը:
2. Շրջանում գործունեության իրականացման համար օգտագործվող սարքերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
ա) այդ սարքերը պետք է մոնտաժվեն, տեղադրվեն ու տեղահանվեն միայն սույն մասին համապատասխան և պահպանելով Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը: Այդ սարքերի մոնտաժի, տեղադրման և տեղահանման մասին պետք է պատշաճ կերպով հայտարարվի, իսկ դրանց առկայության մասին վկայող մշտական նախազգուշացման միջոցները պետք է պահվեն սարքին վիճակում,
բ) այդ սարքերը չեն կարող տեղադրվել այնտեղ, որտեղ դա կարող է խոչընդոտներ առաջացնել ճանաչված ծովային ուղիների օգտագործման համար, որոնք էական նշանակություն ունեն միջազգային նավագնացության համար, կամ ինտենսիվ ձկնորսական գործունեության շրջաններում,
գ) այդ սարքերի շուրջ պետք է ստեղծվեն անվտանգության գոտիներ համապատասխան նշաններով՝ ինչպես նավագնացության, այնպես էլ սարքերի անվտանգության ապահովման համար: Այդ անվտանգության գոտիների ուրվագիծը և տեղադրությունը պետք է լինեն այնպիսին, որ չկազմեն որոշակի ծովային գոտիներ նավերի իրավաչափ մուտքին կամ միջազգային ծովային ուղիներով նավագնացությանը խոչընդոտող շղթա,
դ) այդ սարքերը պետք է օգտագործվեն բացառապես խաղաղ նպատակներով,
ե) այդ սարքերը չունեն կղզիների կարգավիճակ: Դրանք չունեն իրենց տարածքային ծովը, և դրանց առկայությունը չի ազդում տարածքային ծովի, բացառիկ տնտեսական գոտու կամ մայրցամաքային ելուստի դելիմիտացիայի վրա:
3. Ծովային միջավայրում այլ գործունեությունը պետք է իրականացվի՝ ողջամիտ կերպով հաշվի առնելով Շրջանում իրականացվող գործունեությունը: