Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջ և տարածքային ծովի դելիմիտացիան

Եթե երկու պետությունների ափերը գտնվում են դեմ դիմաց կամ հարում են միմյանց, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, եթե նրանց միջև այլ համաձայնություն չի կայացվել, իրավունք չունեն իրենց տարածքային ծովը տարածել այն միջնագծից դուրս, որն անցկացվել է այնպես, որ նրա յուրաքանչյուր կետ գտնվի հավասար հեռավորության վրա այն ելակետային գծերի մոտակա կետերից, որոնցից հաշվարկվում է այդ երկու պետություններից յուրաքանչյուրի տարածքային ծովի լայնությունը: Սակայն վերը նշված դրույթը չի կիրառվում, եթե պատմականորեն ձևավորված իրավական հիմքերի կամ այլ հատուկ հանգամանքների ուժով երկու պետությունների տարածքային ծովերն անհրաժեշտ է սահմանազատել այլ կերպ, քան դա նախատեսված է սույն հոդվածով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։